|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հատկապես վնասաբեր է եղել Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան գյուղերը եւ այլ համայնքներ:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնշեց, որ վաղ առավոտից այցելել է գյուղեր` անձամբ ծանոթանալու իրավիճակին: «Վնասների չափը շատ է, իսկապես` ողջ մարզում բավական լուրջ հետևանքներ է ունեցել կարկուտը: Հիմա էլ գնում եմ Կարբի, հետո` Օհանավան, տեսնենք` այնտեղ ինչ վիճակ է: Կարբիում գյուղատնտեսությունը շատ է տուժել, խնձորի այգիները վնասվել են: Հհիմա ժողովուրդը հավաքվել է, գնում եմ` հանդիպեմ նրանց հետ»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով` Աշտարակի բոլոր գյուղերը տուժել են կարկուտից, վնասվել են ցանքատարածություններ, երեք գյուղերում վնասվել են գյուղացիները տների տանիքները:
«Արագածոտնում դպրոցի շենքն է վնասվել, մշակույթի տունը, առնվազն 15-20 տանիք վնասվել է, բավական շատ տներ են վնասվել: Այսինքն`միայն բերքը չի վնասվել: Ամբողջ գիշեր կարկուտ է եկել, մի ժամ առաջ էլ կարկուտ եկավ ու էլի լցվեց տները»,- ասաց Գյոզալյանը:
Նրա խոսքով` գյուղերում հակակարկտային կայանքներ կային, սակայն չեն գործել, քանի որ կարկուտն առատ է եղել և ուղեկցվել ուժեղ քամիով: