|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ես հավատում եմ, որ Արտաշատ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները կկարողանան տարբերակել իրական ազգային կամքը, սկզբունքը և ուժը՝ թուրքական ստրկությունից։ Այս մասին գրում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։
«Գերասիմ Վարդանյանին ճանաչում եմ երկար տարիներ և մշտապես տեսել եմ նրա համարձակությունը։
Տղամարդը պիտի առաջին հերթին համարձակ լինի ու տեր կանգնի իր ասած խոսքին։
Կարևոր է, որ Արտաշատում հենց Գերասիմի նման համարձակ հայ տղամարդ լինի ղեկավար, ոչ թե վախկոտ նազար»,-գրել է Հոխիկյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ավագանու ընտրություններ կլինեն նաև Արտաշատում։
Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն է։