կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 22:31
Աշխարհ

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փեզեշքիանին հայտնել էր, որ Պուտինն ակնկալում է նրա այցը Մոսկվա՝ հոկտեմբերի վերջին այնտեղ անցկացվելիք Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար, և հույս ունի հանդիպել նրա հետ։