կարևոր
1999 դիտում, 4 ժամ առաջ - 2026-10-23 13:46
Հասարակություն

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ արգելվում է  (Հոդված 20) նախընտրական քարոզչական պաստառներ, թեկնածուների նկարներ կամ տպագիր այլ նյութեր փակցնել հասարակական սննդի և առևտրի օբյեկտների (այդ թվում՝ ռեստորանների, սրճարանների, խանութների) վրա կամ դրանց ներսում՝ անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ փակցնելն արգելվում է նաև հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ ներսում: Արգելքը տարածվում է նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա:

Պաստառները կարող են փակցվել համայնքների ղեկավարների կողմից հատուկ առանձնացված անվճար տեղերում, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող այլ շենքերի, շինությունների վրա կամ ներսում, եթե դրանք չեն հանդիսանում վերը նշված արգելված օբյեկտներից:

Թեև այս հարցով Նիկոլ Փաշինյանին էլեկտրոնային պաշտոնական նամակ (mail) չենք ուղարկել, հույս ունենք, որ հրապարակումն ի վերջո կհասնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և վերջինս կձեռնարկի օրենքով իրեն վերապահված քայլերը՝ ապօրինի տեղադրված պաստառներն  հեռացնելու ուղղությամբ։

Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, իսկ խնդիրը մինչ օրս լուծված չէ։

Լուսանկարները՝ ֆոտոդարանում։