|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օրյոլի մարզի ձեռնարկության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ տուժածները դիմել են բժշկական օգնության։ Վնասվածքները հիմնականում կապված են բեկորների և շինությունների փլուզման հետ։
Մարզպետը նշել է, որ հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։
«Այժմ հրդեհը գրեթե ամբողջությամբ մարվել է, և սկսվել են փլատակների մաքրման աշխատանքները»,-ասել է Կլիչկովը՝ հերքելով քիմիական վտանգի մասին տեղեկությունները։