կարևոր
403 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-11 17:35
Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով 15-ամյա դեռահաս և 23-ամյա երիտասարդ են զոհվել

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով 15-ամյա դեռահաս և 23-ամյա երիտասարդ են զոհվել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Ուկրաինայի զինված ուժերի նոր հարվածների հետևանքով 15-ամյա դեռահաս և 23-ամյա երիտասարդ են զոհվել, ևս 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ հակառակորդի կրակի տակ է հայտնվել ԼԺՀ-ի 11 մունիցիպալիտետ։

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել մասնավոր բնակելի հատվածներին և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։