|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումների հետևանքով Էներգոդարում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, երեք մարդվիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքապետ Մաքսիմ Պուխովին։
«Հակառակորդի ահաբեկչական հարձակումների հետևանքով տուժել է չորս խաղաղ բնակիչ։ Ցավոք, ստացած վնասվածքներից մեկ մարդ մահացել է», - նշել է Պուխովը։
Նրա խոսքով՝ բոլոր վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Տուժածներից մեկն այժմ վիրահատվում է, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Հարվածները հասցվել են երկաթուղային կայարանին և բնակելի շենքերին։
Քաղաքապետը բնակիչներին խնդրել է հնարավորինս սահմանափակել տեղաշարժերը քաղաքում և ԱԹՍ-ի հարձակման կամ գնդակոծության սպառնալիքի դեպքում անմիջապես դուրս գալ մեքենայից ու պատսպարվել մոտակա անվտանգ վայրում: