կարևոր
2617 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-06 17:28
Աշխարհ

Կախովկայի ՀԷԿ-ի «պայթեցումը» կարող է ազդել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ծրագրերի վրա․ Զելենսկու գրասենյակ

Կախովկայի ՀԷԿ-ի «պայթեցումը» կարող է ազդել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ծրագրերի վրա․ Զելենսկու գրասենյակ

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի «պայթեցումը» կարող է ճշգրտումներ մտցնել ուկրաինական հակահարձակման ծրագրերում, բայց միայն ավելի կուժեղացնի Ուկրաինայի գրավյալ տարածքները ազատելու ցանկությունը: Այս մասին Breakfast Show-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մեզ մոտ չհարձակվելու տարբերակ չկա։ Կարծում եմ, որ ճշգրտումներ հակահարձակման ծրագրերում ամեն դեպքում կկատարվեն, բայց դրանք միշտ կատարվում են լայնածավալ գործողությունների ժամանակ։ Դա սկզբունքորեն միայն կսրի դեօկուպացիան արագացնելու ցանկությունը»,-ասել է նա։

Իր հերթին, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ «ոչինչ եւ ոչ ոք, ոչ մի ռուսաստանցի չի կանգնեցնի Ուկրաինայի ազատագրումը, որի ժամանակը եկել է»։

Պոդոլյակը, ինչպես եւ Ուկրաինայի մյուս պաշտոնյաները, Ռուսաստանին մեղադրել է ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ։ Նախնական տվյալներով, որոնք ներկայացրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը, պայթեցումն իրականացրել է ՌԴ Զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային կազակական բրիգադը:

Պոդոլյակի կարծիքով՝ Մոսկվան դրա համար մի քանի պատճառ ուներ։ Այդ թվում՝ այդպիսով ռուսական իշխանությունները փորձում են դանդաղեցնել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, «վախեցնել» Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներին։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը վնասվել է եւ, ինչպես հաղորդվում է, շարունակում է փլուզվել: Ռուսական եւ ուկրաինական կողմերը միմյանց մեղադրել են կայանը «պայթեցնելու» մեջ։ Տեղի բնակիչներին տարհանում են։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «էկոցիդ» եւ «պատերազմի օրենքների խախտում» հոդվածներով: