|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները շարունակում են կանգնած մնալ Գումատի գյուղի մուտքի մոտ:
«Ռիոնի կիրճի փրկության համար» շարժման առաջնորդ Վառամ Գոլետիանիի խոսքով՝ բողոքի ակցիան շարունակվում է անդադար ռեժիմով: Ըստ նրա՝ ցուցարարները կշարունակեն իրավապահների կողմից Գումատիի մուտքի մոտ տեղադրված երկաթյա ցանկապատերը հատելու փորձերը։
Գոլետիանին շեշտել է, որ իրենց նպատակն է թույլ չտալ, որ «Էնկա» թուրքական կազմակերպությունն աշխատի կիրճում: Նրա խոսքով՝ ցուցարարներն իրենց գործողություններում դուրս չեն գալիս օրենքի սահմաններից:
Հիշեցնենք, որ Թուրքիան Վրաստանում կառուցում է «Նամախվանի» ՀԷԿ–ը, որը, ըստ վրացիների, մեծ վնաս կհասցնի երկրի բնությանը։