|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիգերի արևմուտքում զինված հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 40 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Նիգերի արևմուտքում վերջին օրերին երկու հարձակումների հետևանքով զոհվել է 39 մարդ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է գործակալությունը։
Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել Բուրկինա Ֆասոյի հետ երկրի սահմանին գտնվող Լիբիրի և Կոկորու բնակավայրերի մոտ։
Այս շաբաթվա սկզբին Agence France-Presse-ը հայտնել էր, որ նիգերի բանակի տասը զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են երկրի արևմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով: