|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ ուրբաթ օրվանից խաղաղ բնակիչներ են զոհվել Գազայի բոլոր հատվածներում իսրայելական հարձակումների հետևանքով։
Ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի Ալ-Ռիմալ և Ալ-Զեյթուն շրջանների բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, մի քանիսը վիրավորվել են: Ալ-Զեյթունը ենթարկվել է նաև հրետակոծման։