|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով մեկ օրվա ընթացքում առնվազն 112 պաղեստինցի է զոհվել։
Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդմամբ՝ 18 մարդ զոհվել է ապրիլի 4-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ժամանակ։
Հազարավոր պաղեստինցիներ ապրիլի 3-ին ստիպված լքել են իրենց բնակավայրերը Գազա քաղաքից արևելք գտնվող աշ-Շուջաիա և ազ-Զեյթուն թաղամասերից՝ տարհանման մասին Իսրայելի նախազգուշացումներից անմիջապես հետո՝ անվտանգ ապաստան գտնելու հույսով։
Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակն աշխատում է Գազայի հատվածի հյուսիսում ցամաքային գործողության ընդլայնման ուղղությամբ։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս, որ Գազայի տարածքի 65 տոկոսն այժմ կա՛մ իսրայելական ռազմական գոտիներ են, կա՛մ ենթակա են հարկադիր տեղահանման հրամանների:
Չնայած ՀԱՄԱՍ-ի հետ գործող հրադադարին, մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները։ Այս ընթացքում զոհվել է առնվազն 1163 պաղեստինցի, վիրավորվել՝ 2735-ը: