|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անկլավի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
Ըստ պաղեստինյան WAFA գործակալության՝ 2025 թ․ հոկտեմբերի 11-ի հրադադարից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 603-ի, իսկ վիրավորներինը՝ 1618-ի։
Փետրվարի 10-ին Պաղեստինի իշխանությունները հայտարարել էին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում Իսրայելի կողմից գրանցվել է հրադադարի ավելի քան 1600 խախտում։
Իսրայելն իր հերթին հրադադարի խախտումների համար մեղադրում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 063-ի, վիրավորվել է 171 726 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։