|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը և Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին։
«Մենք թույլ չենք տա ՀԱՄԱՍ-ին հիվանդանոցներն ու մարդասիրական հաստատությունները որպես ահաբեկչության շտաբներ օգտագործել։ Մենք կհետապնդենք ՀԱՄԱՍ-ին և նրա առաջնորդներին ու կհարվածենք նրանց ամենուրեք», - նշել է նա։