|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ նոյեմբերի 24-ի լուսաբացից ի վեր Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակոցների հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելի օդային, ինչպես նաև տանկերի հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի Ռաֆահի հյուսիս-արևելյան և Խան Յունիսի արևելյան հատվածները։
Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել նաև Արևմտյան ափին։ Նրանք ձերբակալել են 16 պաղեստինցու։
Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Գալիլեայի արևելյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը հայտարարել է, որ երկօրյա զորավարժությունների նպատակն է ստուգել և բարձրացնել իսրայելական բանակի պատրաստվածությունը տարբեր սցենարների նկատմամբ։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69733-ի, վիրավորվել է 170863 մարդ։