Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գազայի հատվածի տարբեր շրջաններին հունիսի 7-ի առավոտյան իսրայելական զինուժի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ 12 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը տուժել են հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի շրջանում գտնվող տեղահանված անձանց վրաններին հարվածների հետևանքով, ևս 7 անձ դարձել է Գազա քաղաքում փախստականներով բնակեցված շենքին հասցրած հարվածի զոհ: Եվս 6 հոգի զոհվել է հարավային Ռաֆահ քաղաքի մոտ գործող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի առջև հավաքված մարդկանց ուղղությամբ իսրայելական զինվորականների բացած կրակի հետևանքով: