կարևոր
655 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-07 14:26
Աշխարհ

ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար՝ ներառյալ միջուկային օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրին առնչվող անձանց վերաբերյալ տվյալները։ Այս մասին նշված է ԱՄՆ կառավարության «Պարգևներ արդարության համար» (Rewards for Justice) ծրագրի կայքում։

Հայտարարությամբ նախատեսվում է նաև վերաբնակեցման հնարավորություն տրամադրել համապատասխան տեղեկություններ տրամադրող անձանց համար։ Ուրբաթ պարգևավճարի մասին հայտնել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն այդ երկրի դեմ պատերազմի առանցքային նպատակներից մեկն է։