կարևոր
295 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-08 10:55
Աշխարհ

5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում. 20 տուժած կա

5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում. 20 տուժած կա

Նոյեմբերի 8-ի գիշերը Ճապոնիայի արևմուտքում՝ Շիզուոկա նահանգի մոտակայքում, գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես հաղորդել է «Kyodo» լրատվական գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ «Շինկանսեն» արագընթաց գնացքների։

Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Գործակալության պարզաբանմամբ՝ վնասվածքները հիմնականում կապտուկներ և քերծվածքներ են եղել ընկնելուց հետո։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։