կարևոր
6055 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 14:51
Տարածաշրջան

Դարձյալ հզոր երկրաշարժ Թուրքիայում. 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Դարձյալ հզոր երկրաշարժ Թուրքիայում. 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոլոգները հայտնում են, որ Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 7,8 բալ։ Հայտնի է, որ նոր ցնցումներ են գրանցվել 14:24-ին։

Ցնցումները զգացվել են նաև Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում, ինչպես նաև Բեյրութում։ 

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան, 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Մարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 912 մարդ, ևս 5385-ը՝ վիրավորվել։ Ավերվել է 2818 շենք.

Բացի այդ, երկրաշարժը տուժել է նաև Սիրիայի որոշ շրջաններում. ստորգետնյա ցնցումների հետևանքով այնտեղ մահացել է 237 մարդ, ևս 639-ը վիրավորվել։