կարևոր
268 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-12 16:29
Աշխարհ

Էրդողանը Փեզեշքիանին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ

Էրդողանը Փեզեշքիանին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։

Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ COP 31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։

«Կարևոր է, ժամանակ չկորցնելով, բանակցային մեխանիզմ ստեղծել։ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղ ջանքերին՝ մեր տարածաշրջանի եղբայրական երկրների հետ միասին», – հայտարարել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և ամուր խաղաղություն կհաստատվի։