|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը եւ սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։
«Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը՝ Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը, եւ Մանսուրյանը՝ հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը Սպահանում եւ Հարավային Իրանում, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշոնում ընտրվելու առիթով։
Իրանի հայ համայնքը ցանկանում է հետագա հաջողություններ Իրանի կառավարությանը եւ ժողովրդին»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։