|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված անշեղ կուրսին:
Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով՝ հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր զինակիցներին քաջառողջություն, նոր հաղթանակներ ու հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն»: