|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Ըստ Yerkir.am-ի՝ Նա շնորհավորել է ձայների մեծամասնությունը ստացած Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին:
«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Brexit»-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,- նշել է Թրամփը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբրի 12-ին, Մեծ Բրիտանիայում մեկնարկել էին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Ընտրական տեղամասերը բացվել են ժամը առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) և կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն կընթանա ձայների հաշվարկը, իսկ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս հնարավորություն կունենա արդյոք իր համար լուծելու Brexit-ի դիլեման և առաջ շարժվելու, թե բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը: