|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի աշխատանքը, քանի որ երկրի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ օրենսդիր մարմնի աշխատանքը կասեցնելու որոշումը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Համայնքների պալատի աշխատանքային օրակարգը որոշում է կառավարությունը, սակայն մինչ այս պահը վարչապետի կաբինետից դեռևս որևէ ազդանշան չի եղել, թե ինչ է քննարկելու խորհրդարանը: Միևնույն ժամանակ, արդեն պարզ է, որ օրենսդիրների քննարկման հիմնական թեմաները լինելու են Ջոնսոնին անվստահություն հայտնելը, արտահերթ ընտրությունների նշանակումը, ինչպես նաև Brexit-ի գործընթացի կասեցման հնարավորությունը:
Հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի սկզբին խորհրդարանականներին հաջողվել էր դեմ արտահայտվել Ջոնսոնի՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու փորձերին՝ առաջիկա օրերը կարող են նշանավորվել հեղափոխական որոշումներով: