|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ քննարկում են անցկացրել, որի ընթացքում որոշվել է հետաձգել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է գազային պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողովին, ապա, այդ առաջարկության հետ կապված, ԱԺ նախագահին ոչ իշխանական կուսակցությունները կներկայացնեն փոփոխությունների իրենց առաջարկը` փորձելով գալ համաձայնության:
Նշենք, որ ԱԺ նախագահի հետ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը` գազային պայմանագրերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով, նախատեսված է այսօր: