|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել կառավարությանը, որում հարց է բարձրացվել, թե ինչո՞վ է կառավարությունը բացատրում սոցիալ-տնտեսական ձախողումների պատճառով ստեղծված իրավիճակը, արտագաղթի կասեցման ուղղությամբ քայլեր չձեռնարկելը եւ այս ամենում սեփական մեղքը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:
Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղավորը հենց կառավարությունն է:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք մտադիր են հարցապնդումը քննարկել ԱԺ լիագումար նիստում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կբարձրացնեն նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
«Մեր կառավարությունն այդքան վճռականություն չունի` սեփական սխալները խոստովանելու և ինքնակամ հեռանալու, հավանաբար մենք կդիմենք Սահմանադրությամբ նախատեսված գործողությունների»,- ասաց Արծվիկ Մինասյանը։