|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը հնարավոր է քննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու հարցը, բայց դրա անհրաժեշտությունը դեռ չկա:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ իրենք ի վիճակի են ինքնուրույն հաղթանակի հասնել, վճռականություն և համառություն ցուցաբերել գրավյալ տարածքների ազատագրման հարցում: Հետևաբար, չեմ կարծում, որ այդպիսի առաջարկ անհրաժեշտ կլինի` մինչև այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ՝ անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Շենթոփը՝ մոռանալով սեփական երկրի՝ այս հակամարտության մեջ որպես երրորդ կողմ ներքաշված լինելն ու ադրբեջանական բանակի անհաջողությունները առաջնագծում:
Նա հավելել է, որ «ցանկացած պարագայում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին անփոխարինելի է ցանկացած պարագայում, ինչպես նա (Ադրբեջանը) կցանկանա»: