|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգմանը. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։
Այսպիսով, 2022 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։
«Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, շարունակում է իր գործունեությունը», - ասվում է փաստաթղթի տեքստում։ Փաստաթղթի համաձայն՝ «Միասնական կենտրոնում թուրք զինվորականների առաքելության շարունակությունն անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերակատարման համար և համապատասխանում է նրա ազգային շահերին»։