|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 28-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղի կունենա երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, թուրք զինվորականների գործողությունները Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը. հաղորդում է Anadolu-ն:
Օրակարգի առանցքային հարցերից մեկը կլինի Հունաստանի և Թուրքիայի բանակցությունների վերսկսումը՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տարաձայնությունները լուծելու համար:
Հիշեցնենք, որ թուրք զինվորականները Արցախից գրաված տարածքներում ռուսների հետ համատեղ իրականացնելու են «դիտորդական» առաքելություն։ Ըստ տարածված տեղեկությունների՝ դիտորդական կենտրոնը տեղակայված է լինելու Արցախի հետ սահմանից 8 կմ հեռու՝ Աղդամ–Ակնա քաղաքի մոտակայքում։