|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ «Իմ Քայլ» խմբակցության մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ էր գումարել։ Օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն էին. հայտնում է Yerkir.am-ը:
Սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը:
Նիստը փակելուց հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ «Իմ քայլը» միջնորդել է կրկին հրավիրել արտահերթ նիստ: Միրզոյանը հայտարարեց, որ Խորհրդի անդամները մեկ ժամից հետո պետք է հավաքվեն՝ քննարկելու նոր արտահերթ նիստ գումարելու հարցը: