|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Քվեարկությունս 4/49 տեղամասում տևեց 8 րոպե։ Այդ ընթացքում, որպես ընտրող, ֆիքսեցի 3 խախտում։ Այս մասին գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
1. Տեղամասի մուտքի մոտ փակցված չեն ընտրողների ցուցակները։ Դրանք այլ ընտրատեղամասի տարածքում են։ Հանձնաժողովի նախագահը ինձ հորդորեց գնալ այլ տեղամաս (դպրոցի մյուս կողում) և գտնել։
Ակնհայտ շփոթմունք էր դա առաջացնում, մի քանի ընտրող ապակողմնորոշված ինձ էին դիմում, քանի որ նախկինում միշտ փակցված է եղել։
Դիմեցի վստահված անձանց, որ արձանագրեն ու զբաղվեն այդ հարցով։
2. Քվեաթերթիկների տրցակը հերթականության խախտմամբ էին տրամադրում ինձ։ Պահանջեցի նորից հավաքել տրցակը իմ աչքի առաջ։
3. Տեղամասի դարպասի մուտքի դիմաց կայանած մեքենաները խոչընդոտում էին քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Դիմեցի ոստիկանին, սկսեց հեռացնել։