կարևոր
2986 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 17:55
Քաղաքական

Նիկոլը ստում ա, երբ ասում ա, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը․ Անժելա Էլիբեգովա

Նիկոլը ստում ա, երբ ասում ա, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլը ստում ա, երբ ասում ա, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը Արցախի հետ բանակցելու մասով և անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցելու փոխարեն սկսեց խոսել ռեինտեգրացիայից։

Դա բացարձակ սուտ ա, որը շատ հեշտ ստուգելի ա։ Բավական ա իր ադրբեջանցի գործընկերոջ բազմաթիվ ելույթները ու հարցազրույցները կարդալ 2020-ի նոյեմբերից սկսած։ Ամեն տեղ խոսվում ա, որ ինքնորոշման իրավունքի ու կարգավիճակի հարցը փակ է և իրենք Արցախի հետ պատրաստ են բանակցել միայն ռեինտեգրացիայի շրջանակներում անվտանգության և իրավունքների մասին, որոնք նախատեսված են մյուս քաղաքացիների համար։

Եթե նիկոլը ունի ժամանակ կինո Մոսկվայի մոտ սրճելու, կամ Գյումրիում կուկուռուզ ուտելով ֆոտոսեսսիաների պատերազմից 5 պակաս, վստահաբար իր գործընկերոջ հայտարարություններն էլ ա երկու տարվա ընթացքում տեսել։ Իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, անակնկալ չի եղել, նորություն չի եղել, անսպասելի որևէ բան չի եղել մի ամսում։ Ու երբ Սրցախը նիկոլը մղել ա ինքնուրույն բանակցելու, ինքը թշնամու դիրքորոշումը ռեինտեգրացիայի մասով իմացել ա»։