|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։
Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։
Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ Արփա-Սևան թունելը։ Էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին։
Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են։
Ավելին, իրենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը չեն կապում խաղաղության պայմանագրի հետ, արդարացնելով դա նրանով, որ սահմանազատումը կարող է տարիներ տևել։ Եվ Հայաստանի վարչախումբը իրենց հետ իհարկե համամիտ է։
Քարտեզը Դավիթ Գալստյանի էջից»։