կարևոր
370 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-11 22:48
Աշխարհ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության տարանջատման համակարգի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի և Օմանի միջև։

Այ մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Օմանի հետ պայմանավորվածության ենք եկել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության բաժանման համակարգի վերաբերյալ»,- նշել է նա՝  շեշտելով, որ «Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի վերադառնա նրան, որը կար մինչև պատերազմը»։

Նրա խոսքով՝ այս դրույթը ձեռք բերված պայմանավորվածության մասն է՝ հանդիսանալով հակամարտության կարգավորման համար Թեհրանի ներկայացրած 7 պայմաններից մեկը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։