|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը:
Ինչպես աղորդում է Fars-ը, միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։
Վերջին օրերին նեղուցով անցնելիս հարձակումների են ենթարկվել ԱՄԷ-ի պետական նավթային ընկերության՝ ADNOC-ի հետ կապված երկու տանկեր։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտության ֆոնին լարվածության գլխավոր օջախներից։