|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվան մտահոգված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպով: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով` դա ցույց է տալիս, որ տարածաշրջանում առճակատման վտանգն ուժեղացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 զինված մոտորանավեր սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի նավթատար նավը և փորձել կանգնեցնել այն:
Անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: