|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է տարածաշրջանում լարվածության սրումը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության ցանկացած խափանում պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «պարտադրված պատերազմով»։
Նախարարը հիշեցրել է գլխավոր քարտուղարի անձնական պատասխանատվությունը և ՄԱԿ-ի պարտավորությունները՝ պահպանելու միջազգային իրավունքը։ Նա պահանջել է խստորեն դատապարտել Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի։
«Խաղաղություն փնտրող ցանկացած պետություն կամ միջազգային կազմակերպություն պետք է անվերապահորեն դատապարտի այս երկու ռեժիմների հանցագործությունները և պահանջի անհապաղ դադարեցնել նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ», – ասել է Արաղչին։