|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին խաչմերուկում. նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և ունի յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։
Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Չհանձնվելով դժվարությանը՝ նա Հայաստանում անցել է առաջնային բուժման բարդ ճանապարհ՝ տանելով երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Թեև սկզբնական բուժումը տվել է դրական արդյունք, ցավոք, դրանից հետո արձանագրվել է հիվանդության վաղ ռեցիդիվ (վերադարձ)։
Այժմ Արթուրի կյանքը փրկելու կարևորագույն քայլը բարձր դոզայով քիմիաթերապիան և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստումն է։ Ապաքինման շանսերը հնարավորինս մեծացնելու, բուժման առավելագույն արդյունավետությունն ապահովելու և այս բարդ փուլը լավագույնս կազմակերպելու նպատակով՝ կենսականորեն անհրաժեշտ է այն հրատապ իրականացնել արտերկրում։
Ժամանակը խիստ սահմանափակ է. անհրաժեշտ գումարը հավաքելու համար կա ընդամենը մոտ երկու շաբաթ։ Բուժման նպատակով պահանջվում է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 116,350,000 ՀՀ դրամ)։
Ցանկացած՝ անգամ ամենափոքր թվացող աջակցությունը, կարող է ճակատագրական լինել Արթուրի համար՝ հնարավորություն տալով շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ իր ընտանիք։
Միացե՛ք Արթուրի կյանքի փրկության արշավին.
💳 Ինչպես աջակցել
Հայաստանից՝
Արտերկրից՝
Ռուսաստանից՝
📄 Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link
Խնդրում ենք նաև կիսվել այս գրառումով. Ձեր մեկ տարածումը հնարավորություն է՝ հասնելու ավելի շատ մարդկանց և փրկելու մարդկային կյանք։