կարևոր
553 դիտում, 58 րոպե առաջ - 2026-11-03 14:50
Աշխարհ

Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպում կկայանա․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպում կկայանա․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով հանդիպում կկայանա (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա)։

Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այս ձևաչափով հերթական հանդիպումը կկայանա», - ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ռուսական կողմը ճիշտ է համարում «3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ այնուհետև՝ Հայաստանում։