|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հուսով ենք՝ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի», - հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։
Նոյեմբերի 3-4-ը Մինսկում անցկացվում է Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային համաժողովը: Դրան մասնակցում են աշխարհի 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստան-Բելառուսմիութենական պետության, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՇՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: