կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-03 11:44
Հասարակություն

Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ ճանապարհին երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ ճանապարհին երթևեկության սահմանափակումներ կլինեն

Մ-3 միջպետական ճանապարհի կմ75+460-կմ97+020 հատվածում (Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ) միջին նորոգումից հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Գծանշումն իրականացվում է առավոտյան ժամը՝ 8.00-ից մինչև 19.00։ Այդ ընթացքում նշված հատվածում հնարավոր են երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր։