կարևոր
1195 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 16:09
Հասարակություն

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

Հոկտեմբերի 19-ին ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննան Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է իր նախկին տեղակալ, համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին:

Այնուհետև տիկին Արաքսիան ուղերձ է հղել՝ մասնավորապես նշելով.

«Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ստանձնում համալսարանի ռեկտորի պաշտոնը»։

Պարկեշտությունը պաշտոնյայի դրական հատկանիշներից է, բայց ոչ այժմյան Հայաստանում:

Փաստորեն, տիկին Ժաննայի ղեկավարած հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր՝ կանխորոշելով ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները: