|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր. այս մասին հայտնում է AP-ը:
Նշվում է՝ երկիրը թույլատրել է 131 պետություններից օտարերկրացիների մուտքը առանց որեւէ սահմանափակումների:
Չեռնոգորիան իրեն գովազդում է որպես երկիր, որն ազատ է կորոնավիրուսից ՝ այդպիսով փորձելով գրավել եվրոպացի զբոսաշրջիկներին, որոնք հանգստի համար անվտանգ վայր են փնտրում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: