|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չեղարկել է երկու երկրների՝ Չեռնոգորիայի և Մակեդոնիայի ձայները: Պատճառը հաշվարկի կանոնների խախտումն է. երկու երկրները ներկայացրել են միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքները՝ չավելացնելով ժյուրիի ձայները:
Չերնոգորիան, սակայն, հերքում է տեղեկությունը և ներողություն պահանջում «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներից. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է Չեռնոգորիայի հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Ռադե Վոյվոդիչը:
Նա նշել է, որ չի հասկանում` ով է ցանկանում այդպես ճնշել Չեռնոգորիային: Ըստ Վոյվոդիչի` Չեռնոգորիան չի ստացել բացատրություն, թե ինչու են չեղարկվել երկրի քվեարկության արդյունքները: