|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՄ-ն թարմացրել է անվտանգ երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել միության տարածք կորոնավիրուսային համավարակի պայմաններում, դրանից բացառելով Սերբիան և Չեռնոգորիան. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով:
Գործակալության զրուցակիցը, մասնավորապես, նշել է. «ԵՄ երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ կապված Սերբիային և Չեռնոգորիային ցանկից բացառելու հարցում», ու հավելել՝ որոշման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մինչև օրվա վերջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից Եվրամիությունը սահմանները բացել էր 15 պետությունների քաղաքացիների համար համար։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը: