|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Սերբիան չեղարկել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաներն ու հայտարարել Երեւանում դեսպանություն բացելու մտադրության մասին: Սերբիայի կառավարությունը համապատասխան որոշումը հաստատել է երկուշաբթի տեղի ունեցած նիստում. հայտնում է «Սլուժեբնի գլասնիկ» պաշտոնական պարբերականը:
«Արտասահմանյան անձնագրեր ունեցող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Սերբիա մեկնելու, երկիր մուտք գործելու օրվանից 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամանակահատվածում այնտեղ տեղաշարժվելու, ինչպես նաև գտնվելու երկրի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սերբիայի դեսպանատունը կբացվի Երևանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մտադրության մասին տեղեկությունները ստացվել էին հոկտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի օրերին: