|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
NBC հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը։
«Վերջին օրերին ամերիկացի զինվորականները Մերձավոր Արևելքի ողջ տարածքում տեղակայված ռազմաբազաներում աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածաշրջանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններին հրահանգում է հետագայում ևս կրճատել աշխատակիցների թիվը», - նշվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ անձնակազմի նման կրճատում իրականացվել էր նաև փետրվարին՝ Իրանի հետ հակամարտության սկզբում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջոցառումների պատճառը տարածաշրջանում պահպանվող սպառնալիքներն են, որոնք, ի թիվս այլոց, գալիս են նաև Թեհրանից։
Աղբյուրների տեղեկություններով՝ զորքերի վերաբաշխումը մասնավորապես առնչվել է Հորդանանում տեղակայված ամերիկյան զորակազմին։ Փոփոխություններ են իրականացվել նաև Քաթարի և Քուվեյթի ռազմաբազաներում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը հրաժարվել է մեկնաբանել զորքերի վերաբաշխման վերաբերյալ հարցերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նման տեղաշարժերը պարբերական բնույթ են կրում և իրականացվում են առաքելությունների պատրաստվածության մակարդակն օպտիմալացնելու նպատակով։