|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։
«Ազատության» տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ դրանց վաղեմության ժամկետն անցած է: