|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շաբաթ օրը Գյումրիում էի։ Տարբեր փողոցներում ու Վարդանանց հրապարակում բազմաթիվ գյումրեցիների հանդիպեցի, որոնք մտահոգված երկրի վիճակով՝ հարցնում էին խնդիրների լուծման իմ տարբերակների մասին։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Բնական է, որ խոսքի ընթացքում հարցնում էի մարտի 30-ին սպասվող Գյումրու համայնքապետի ընտրություններից։ ՔՊ-ի թեկնածուի մասին մարդիկ այսպիսի պատկերացում ունեն՝ Սարիկը վատ տղա չի, բայց աչքներիցս ընկել է, որ գնաց մտավ ՔՊ-ի մեջ ու ինքն իրեն փչացրեց։ Խոսողների մեծ մասը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերադարձ էին ուզում։
Իմ դիտարկմամբ, Գյումրիում և հարակից գյուղերում առաջատար դիրքեր ունեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժումը (թեկնածու Կարեն Սիմոնյան), որոշ հեղինակություն վայելում է նաև Ռուբեն Մխիթարյանը։ Կարծում եմ՝ հիմնական պայքարը լինելու է այս ընդդիմադիր գործիչների և ՔՊ-ի վարչական ռեսուրսի միջև, և լավ կլինի, եթե նվազագույն շեմը հաղթահարած ընդդիմությունը միավորվի՝ վերցնելով Գյումրիի կառավարումը»,- գրել է նա։