կարևոր
259 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-21 19:07
Քաղաքական

«Որպեսզի չլքեն գյուղերը»․ Մարտունիում ՀՅԴ ավագանու թեկնածուն կոնկրետ լուծումներ է մատնանշում

«Որպեսզի չլքեն գյուղերը»․ Մարտունիում ՀՅԴ ավագանու թեկնածուն կոնկրետ լուծումներ է մատնանշում

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Հակոբ Վարդանյանը, ով ՏԻՄ ոլորտում ունի տարիների աշխատանքային փորձ և ներկայում գործող ավագանու անդամ է։ ՀՅԴ ավագանու ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք, որոնց միավորում է՝ Մարտունի համայնքը զարգացնելու, համերկրացիներին ծառայելու նույն նպատակը։